Կամուրջ թե՞ խոչընդոտ

Կամուրջ թե՞ խոչընդոտ

Օրլովկա գյուղի մոտ գտնվող կամուրջն է: Կամրջի վերնաշերտի երկաթե հիմնակմախքը (կարկաս), ամբողջովին հայտնվել է ճանապարհի արտաքին շերտում եւ շատ վտանգավոր է մեքենաների համար:

Բանն այն է, որ երկաթյա հաստ հիմնակմախքը խոչընդոտ է հանդիսանում անվադողերի համար եւ կարող է բախումից կոտրել մեքենաների հենատուփը (կարտեր): Նշված հատվածում ասֆալտը ամբողջովին քանդվել է, այդ իսկ պատճառով երկաթը հայտնվել է կամուրջի մակերեւույթին: Բացի այդ երկաթե անկյունակի դիմաց առաջացել են խորը փոսեր, ինչն էլ վարորդների մոտ բողոքի տեղիք է տալիս:

Բացի անմխիթար կամուրջից ճանապարհները նույնպես անտանելի վիճակում են, վարորդներից մեկը այսօր բողոքեց, որ անցնելով խորը եւ մեծ փոսի միջով կոտրել է մեքենայի հենատուփը:

Ճանապարհները գնալով դառնում են անանցանելի, իսկ անցորդների եւ վարորդների կողմից ավելանում է բողոքը: