Շարունակվում է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Լիտվա

Շարունակվում է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Լիտվա

Շարունակվում է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվա։

Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները կիբերանվտանգության ոլորտում կստորագրեն համագործակցության համաձայնագիր: Ստորագրման միջոցառումը նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Դալիա Գրիբաուսկայտեի ներկայությամբ կանցկացվի ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնում:

Փաստաթուղթը ենթադրում է կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության զարգացում ընդհանուր մարտահրավերների և վտանգների հայտնաբերման և չեզոքացման նպատակով:

Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Վիլնյուս մեկնարկել է մարտի 7-ին: Այցի առաջին օրը Զուրաբիշվիլին հանդիպել է Լիտվայի նախագահին, վարչապետին և Սեյմի նախագահին: aliq.ge