Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի, վարչապետի և Լիտվայի սեյմի նախագահի հետ:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, այցի նպատակն է Վրաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների խորացումը, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացի աջակցության շարունակումը և այս ուղղությամբ Վրաստանի գործընկերների մոբիլիզացումը:

Վրաստանի նախագահը Լիտվա է մեկնել պետական պատվիրակության հետ միասին, որի կազմում են ՝ պաշտպանության նախարարը, արտաքին գործերի փոխնախարարը, Լիտվայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավարը, նախագահի վարչության ղեկավարի տեղակալը: 1tv.ge