Կոմունալ ծառայության աշխատանքային պլանը

Կոմունալ ծառայության աշխատանքային պլանը

Այս տարի Նինոծմինդայի տեղական բյուջեից կոմունալ ծառայության համար հատկացվել է 255.000 լարի գումար :

Այս գումարը նախատեսված է քաղաքրի բարեկարգումանը, տեխնիկայի վերանորոգմանը, աշխատակիցների աշխատավարձին եւ գործուղման ծախսերին:

Գիշերային լուսավորության համար հատկացվել է 75 000 լարի: Կոմունալ ծառայությունը փոխելու է գիշերային լուսավորության վնասված լամպերը Նինոծմինդայում եւ 31 գյուղերում: Ըստ Մելս Մնացականյանի `գյուղերի լիազորները պետք է տեղեկացնեն վնասված լամպերի մասին, նրանք կգնան լամպերը փոխելու երբ վնասված լամպերի թիվը չորսից ավել լինի: Այս աշխատանքները կատարելու համար 2018 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանը ձեռք է բերել « Nissan Cabstar» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ Մելս Մնացականյանի, Նինոծմինդա քաղաքում աղբը մաքրվում է ամեն օր, եւ երբեմն կենտրոնական փողոցներում աղբը հեառցվում է երկու անգամ : Երբ աղբանոցներից առնվազն մեկը լիքն է, նրանք պետք է զանգահարեն հանրային ծառայություն եւ տեղեկացնեն, որպեսզի աղբի կուտակում չլինի: Ձմռանը պատահում է , որ գյուղերում ճանապարհները փակ են լինում, եւ կոմունալ մեքենան չեն կարողանու հեռացնել աղբը: Կոմունալ ծառայության տնօրենի խոսքով եղել են դեպքեր, երբ տեխնիկան ձմռանը մնացել է ճանապարհին եւ օգնություն են խնդրել Արտակարգ իրավիճակների ծառայությունից:

«Պլաստիկ աղբարկղների մեջ բնակիչները լցնում են տաք մոխիրը, ինչի արդյունքում պլաստիկ աղբարկը վառվում է, այսպիսի հինգ աղբարկղ է արդեն փչացել: Աղբամանների մեջ արգելվում է գցել ծխախոտը եւ շինանյութերի թափոնները: Բացի այդ, երկաթյա աղբարկղերը, որոնք տեղակայված են ճանապարհների եզրերին, նույնպես կոտրված են », – նշեց Մելս Մնացականյանը:

Քննադատելով կոմունալ ծառայության աշխատանքը, երբեմն բնակիչները իրենք են դառնում իրենց վատ կենցաղի մեղավորներին:

Մանրամասները Մելս Մնացականյանի հետ զրույցում: