Սաթխայի մարզիկները Լեհաստանից վերադարձան մրցանակներով

Սաթխայի  մարզիկները Լեհաստանից վերադարձան մրցանակներով

Մարտի 2-ից 3-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվեց քիք-բոքսինգի միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցում էին 10-13 տարեկան պատանիներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից. մրցաշարին մասնակցում էին 5 մարզիկներ:

Տղաները Լեհաստանից վերադարձան չորս երրորդ եւ մեկ երկրորդ տեղ նվաճած: Նրանցից Էդուարդ Մնդլյանը, Շոթա Չախոյանը, Հակոբ Տեր Խաչատրյանը, Էդո Կակոսյանը գրավեցին 3-րդ տեղը իսկ Էդվարդ Ղազարյանը `երկրորդ տեղը: Մարզիչն Ախալքալաքից է. Սերգեյ Տոնականյանը երկու տարի մարզեցնում է տղաներին: Մարզումներն անցկացվում են գյուղում: Նմանատիպ մրցումները կարող է մեծ խթան հանդիսանալ սերնդի մեջ սպորտի հանդեպ սեր արթնացնելու հարցում: