Մեկնարկել է գարնանային զորակոչը

Մեկնարկել է գարնանային զորակոչը

Փետրվարի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետից բուժզննում անցնելու նպատակով Թբիլիսի ուղարկվեցին 15 նորակոչիկներ: Բուժզննումը հաջող անցնելուց հետո նրանք պետք է անցնեն փոձնական ծառայության (կարանտին), այնըհետեւ ծառայեն Պաշտպանության նախարարությունում:

Զինծառայող Խորեն Բադիշյանը, որը հոժար կամքով ցանկանում է ծառայել, ասում է, որ դա յուրաքանչյուր մարդու պարտքն է: «Ծառայությունը մեզ շատ բան է տալիս, առաջին հերթին մենք կսովորենք լեզուն, իսկ երկրորդը՝ ֆիզիկապես կկոփվենք:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք որ, զինվորական ծառայությունը պարտադիր է։ Զինապարտ են համարվում 18-27 տարեկն երիտասարդները։ Վրաստանում զինծառայության տևողությունը 1 տարի է։

Այն անձիք, ովքեր զինվորական ծառայությունից խուսափում են , կենթարկվեն պատասխանատվության:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ: