Արագիլների վերադարձը գարնանամուտի ազդակն է

Արագիլների վերադարձը գարնանամուտի ազդակն է

Այս տարի արագիլները սովորականից ավելի վաղ են վերադարձել Նինոծմինդա. փետրվարի 19-ին նրանք արդեն մեզ մոտ էին: Սովորաբար արագիլները վերադառնում են մարտին:

Չնայած ձյանը եւ սառնամանիքին, թռչունները չեն մնում առանց սննդի. Նրանք սնվում են փոքր կրծողնեով եւ ձկներով:

Նինոծմինդայի տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով, եւ այստեղ մոտավորապես 270 տեսակի թռչուններ են գալիս: Ինչ վերաբերում է սպիտակ արագիլներին, այս տարի առաջին զույգերը մեր մոտ էին փետրվարի սկզբներից:

Սպիտակ արագիլները նախընտրում են այն վայրերը, որտեղ կան մարգագետիններ, ճահիճներ եւ լճակներ: Երբեմն արագիլները իրենց բները կառուցում են տների տանիքներին , ծառերի վրա, կամ էլկտրական սյուներին: Արագիլների բույնը տրամագծով ավելի քան 1 մետր է, հետեւաբար, զույգից բացի, այնտեղ հաճախ կարող են բնակվել փոքրիկ թռչունները:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թռչունները թողնում են տները եւ թռչում տաք երկրներ: