Հայտնի է դպրոցականների արձակուրդների ժամանակացույցը

Հայտնի է դպրոցականների արձակուրդների ժամանակացույցը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից։ Այս մասին գրում է interpressnews-ը՝ հղվելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Գարնանային արձակուրդները նախատեսվում են մարտի 8-ից 15-ը, սակայն, քանի որ մարտի 16-ը շաբաթ է, ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 18-ից:

Աշակերտները 4 օր կհանգստանան նաև ապրիլ ամսին: Ավանդաբար  ոչ աշխատանքային է Ավագ (Կարմիր) ուրբաթը և Զատկին հաջորդող երկուշաբթին: Աշակերտները կհանգստանան ապրիլի 26-ից 29-ը ներառյալ: