Նինոծմինդայի բնակիչներ թափոնները մի լցրեք կոյուղի

Նինոծմինդայի բնակիչներ թափոնները մի լցրեք կոյուղի

Տերյան փողոցում, Մշակույթի տան դիմաց եւ «Հայոս Քարթլոս» զբոսայգու մոտակայքում կոյուղագիծը արդեն մեկ ամիս է ինչ խցանված էր: Փողոցում անտանելի հոտ էր եւ այս հատվածում գոյացել էր փոս :

Նինոծմինդայի ջրամատակարող ընկերության աշխատակիցները աշխատում են կարգավորել առկա խնդիրը:

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով, բնակիչները իրենք են գոմաղբը եւ թափոնները լցնում կոյուղու համակարգում:

Եվ այսպես, ամեն անգամ գրեթե ամենուր, բնակիչների անփութության պատճառով, կոյուղագծերը խցանվում են եւ շարքից դուրս գալիս: