Կոյուղաջրերը հեղեղել են Էրզրումյան փողոցը

Կոյուղաջրերը հեղեղել են  Էրզրումյան փողոցը

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից Էրզրումյան փողոցում կոյուղագծի խցանման պատճառով կոյուղաջրերը հեղեղել են փողոցը: NOR ռադիոն այս խնդրի մասին բարձրաձայնել է հունվար ամսից: Քաղաքի բնակիչներն են դառնում խցանման մեղավորները իրենց անփույթ վերաբերմունքով:

Բնակիչների խոսքով, կոյուղագիծը արդեն երկու ամիս է ինչ չի գործում: Կեղտաջրերը հոսում եւ լցվում են փողոցի բնակիչների բակերը:

Չնայած այն բանին, որ ջրամատակարարող ընկերության աշխատակիցները որոշակի աշխատանք են կատարել, խնդիրը մնում է չլուծված:

Վերոնշյալ փողոցի բնակիչը նշեց, որ խցանման պատճառը բնակիչների անզգուշությունն է: Բնակիչները կոյուղագծը միացրել են անասնագոմին ինչն էլ հանգեցրեց խցանման: Փողոցում գարշահոտ է տարածվել, իսկ կեղտը լցվում է մարդկանց հողամասերի մեջ:

Պետք է նշել, որ Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` թափոնները կոյուղի լցնելու համար կիրառվում է տուգանք:

Փոփոխությունների համաձայն, անհատը վճարելու է 400 լարի, իսկ իրավաբանական անձը` 1000 լարի: Նախագծում նշվում է, որ կրկնվելու դեպքում անհատը կվճարի 800 լարի, իսկ իրավաբանական անձը ՝ 2000 հատ:

Ավելի մանրամասն մեր տեսանյութերում: