Զգուշացե՛ք, կարող եք ընկնել կոյուղին

Զգուշացե՛ք,  կարող եք ընկնել կոյուղին

Տերյան փողոցում, Մշակույթի տան դիմաց եւ «Հայոս Քարթլոս» զբոսայգու մոտակայքում կոյուղագիծը արդեն մեկ ամիս է ինչ խցանված է:

Փողոցում անտանելի հոտ է տարածվել: Այս հատվածում գոյացել է փոս :

Տերյան փողոցի բնակչի խոսքով, գիշերվա ժամերին անցնելիս հնարավոր է ընկնել փոսը, իսկ ցերեկվա ժամերին երեխաները խաղում են այստեղ:

Անցորդներն ասում են, որ դուք կարող եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում այստեղ եւ առանց մեկնաբանության ամեն ինչ տեսանելի է: