Այս տարի արդեն ավտոմեքենայից ծխախոտ նետելու 161 դեպք է գրանցվել

Այս տարի արդեն ավտոմեքենայից ծխախոտ նետելու 161 դեպք է գրանցվել

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության բնապահպանական վերահսկողության վարչությունը 2019 թվականի հունվարի 1-ից թափոնների կառավարման օրենսգրքի խախտման 305 փաստ է արձանագրել: Այս մասին հայտնում են բնապահպանական վերահսկողության վարչությունից:

Նույն ժամանակահատվածում չսահմանված վայրում ծխախոտ նետելու 161 արձանագրություն է կազմվել, իսկ նյութերը ուղարկվել են համապատասխան ատյաններ` հետագա վերանայման համար:

Մինչև 2 կգ աղբի նետման համար նախատեսվում է 80 լարիի չափով վարչական տուգանք, իսկ ավտոմեքենայից նույն գործողությունն իրականացնելու համար՝ 120 լարի չափով:aliq.ge