Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է

Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է

Վրաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականի IV-րդ եռամսյակի տվյալներով նախորդի համեմատ աճել է 0,1 տոկոսով՝ կազմելով 12,3 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:

«2018 թվականի գործազրկության մակարդակի մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի ընթացիկ տարվա մայիսի 17-ին, սակայն եռամսյակային հետազոտության արդյունքները մեզ հնարավորություն են տալիս խոսել մի քանի կարևոր կետերի մասին, վերլուծելով տվյալները», -ասել է Թոդրաձեն: