Ժայռաբեկորը ընկել է Գորելովկայի բնակչի մեքենային

Ժայռաբեկորը ընկել է Գորելովկայի բնակչի մեքենային

Փետրվարի 19-ին ժամը 13: 00-ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները Նինոծմինդայից ուղեւորվել են դեպի Ախալցիխե: Ճանապարհին սողանքի արդյունքում պոկվել է ժայռաբեկորը եւ ընկել մեքենայի վրա:

Ժայռաբեկորն ընկել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա: Պատահարի պահին մեքենայում գտնվել են երեք մարդ , նրանցից մեկը ստացել է լուրջ վնասվածքներ. կոտրվել է ձեռքը եւ վնասվել է լյարդը, տուժածին վիրահատել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Տուժողը գտնվում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում, որտեղից նրան շտապօգնության ավտոմեքենայով կտեղափոխեն Թբիլիսի: