Ոչխարների գողություն Գանձա գյուղում

Ոչխարների գողություն Գանձա գյուղում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում հաճախակի են դարձել ոչխարների գողության դեպքերը:

Հունվարի 26-ի գիշերը Գանձա գյուղի բնակչից գողացել են մի ոչխար:

Բնակչի խոսքով, հունվարի 27-ի առավոտյան նրանք նկատեցին, որ գոմում բացակայում է մեկ ոչխար: Դրանից հետո նրանք իմացան, որ գյուղում գողացել են այլ բնակիչների ոչխարներ եւս :

Բնակիչները ասում են, որ մի քանի օրվա ընթացքում անհետացել են գյուղացիների ոչխարներ ից մի քանիսը : Վրաստանի ՆԳՆ-ը փաստի առթիվ հետաքննություն է սկսել, որից հետո գյուղում դադարեց ոչխարների գողությունը:

Մեզ չհաջողվեց պարզել, թե քանի բնակչի ոչխար է գողացվել, սակայն, ըստ գյուղացիների, անհետացել են մի քանի բնակչի ոչխարներ:

Այս հարցով դիմեցինք Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոն, որտեղից մեզ պատասխանեցին․

՛՛Փետրվարի 11-ին տուժած քաղաքացին դիմել է ոստիկանություն, ով նշել է, որ 10-15 օր առաջ նա կորցրել է երկու ոչխար: Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով՛՛: