2019-ին հունվարին Վրաստան մուտք գործելու մերժում է ստացել 1587 քաղաքացի

2019-ին հունվարին Վրաստան մուտք գործելու մերժում է ստացել 1587 քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ 2019 թվականի հունվարին Վրաստան մուտք գործելու իրավունք չի տրվել Իրանի 576, Հնդկաստանի 366 քաղաքացու:

Գերատեսչության տեղեկատվությամբ, սահմանը հատել չի կարողացել Ադրբեջանի 124, Թուրքիայի 116, Թուրքմենստանի 72 քաղաքացի:

10-ից ավել մերժում է արձանագրվել հետևյալ երկրների քաղաքացիների դեպքում՝ Ռուսաստան՝ 58, Հայաստան՝ 50, Ուզբեկստան՝ 44, Պակիստան՝ 28, Եգիպտոս՝ 16, Իրաք՝ 15, Ղրղըզստան՝ 13, Ղազախստան՝ 11:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, եթե 2018-ի հունվարին Վրաստան մուտք գործելու մերժում է ստացել 1047 քաղաքացի, ապա ընթացիկ տարվա հունվարին այս ցուցանիշը կազմել է 1587:

2019-ին աճել է նաև Վրաստան մուտքի արտոնագրային ռեժիմի խախտումների թիվը ՝ կազմելով 528 պքեպք:aliq.ge