Որոշվեցին բիլիարդի մրցաշարի հաղթողների անունները

Որոշվեցին բիլիարդի մրցաշարի հաղթողների անունները

Փետրվարի 16-17-ը Նինոծմինդա քաղաքում կայացավ հայտնի վիրաբույժ Կոլյա Գրիգորյանի հիշատակին նվիրված բիլիարդի մրցաշար:

Բիլիարդի մրցաշարին մասնակցեցին 16 հոգի ինչպես Նինոծմինդայի, այնպես էլ Ախալքալաքի եւ Ախալցիխեի մունցիպալիտետներից:

Կոլյա Գրիգորյանի հիշատակին նվիրված բիլիարդի մրցաշարն անցկացվում է 2014 թվականից եւ արդեն դարձել է ավանդական : Մրցաշարը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի վարչության կողմից:

Մրցաշարի վերջին օրը որոշվեցին եզրափակիչ խաղի մասնակիցները։ Եզրափակչում միմյանց հանդիպեցին Նինոծմինդայից Սարգիս Գրիգորյանը և Ախալցիխեից Թոռնիկե Ջանելիձեն։ Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Թոռնիկե Ջանելիձեն։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սարգիս Գրիգորյանը Նինոծմինդայից, իսկ երրորդ հորիզոնականը Աբի Նահատակյանը Ախալքալաքից։

Մրցաշարում որպես լավագույն խաղացող պարգեւատրվեցին Լյուդվիգ Ղարսլյանը եւ երեք խաղացողներ` Գեւորգ Իրիցյանը , Արզուման Քոթոյանը եւ Վաչագան Կաջոյանը: Վերջիններս պարգեւատրվեցին որպես լավագույն երիտասարդ խաղացողներ:

Հաղթողները ստացան գավաթներ, իսկ գեղեցիկ խաղ ցուցադրած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից։ Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացան նվերներ Վանիկ և Գևորգ Մարդոյան եղբայրների կողմից։

Մանրամասները մեր նյութում.