Նինոծմինդայի մարզադպրոցի թիմը հաղթեց վոլեյբոլի մրցաշարում

Նինոծմինդայի մարզադպրոցի թիմը հաղթեց վոլեյբոլի մրցաշարում

Փետրվարի 14-ից 15-ը Օրոջալար գյուղի դպրոցի մարզադահլիճում անցկացվեց Օրոջալար գյուղի բնակիչների կողմից կազմակերպված վոլեյբոլի մրցաշար:

Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի գյուղերից 10 թիմեր` երեք թիմ Օրոջալար գյուղից, երկու թիմ`Նինոծմինդա քաղաքից, Թորիայից, Հեշտիայից, Մ. Խանչալիից, Մ.Արագյալից եւ Ժդանովականից:

Խաղի արդյունքում հաղթեցին հետեւյալ թիմերը. Առաջին տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի սպորտդպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Օրոջալար գյուղի թիմը եւ երրորդ տեղը` Մ. Արագյալի թիմը:

Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով՝ հովանվորի կողմից: «Ես ուզում եմ որ մեր գյուղում սպորտը զարգանա , գյուղի երիտասարդները ջանասիրաբար մասնակցեն նմանատիպ միջոցառումների եւ հասնեն մեծ բարձունքների»,- նշեց Սամվել Մարաբյանը:

Նշենք, որ Օրոջալար գյուղի բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ գյուղի դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել է, գործում է ջեռուցման համակարգը, դպրոցի ընդհանուր ջեռուցման համակարգը նույնպես շուտով կգործի:

Ավելին կազմակերպիչ Սամվել Մարաբյանի հետ մեր զրույցում: