Լավագույն հիթ երգեր/թոփ 5

Լավագույն հիթ երգեր/թոփ 5

Funkerman – Նիդեռլանդացի DJ «դիջեյ» եւ պրոդյուսեր, Ֆեդդ Լե Գրանդի եւ պրոդյուսեր Ռաֆ Յանսենի հետ միասին, ղեկավարում է Flamingo Recordings ձայնագրման ընկերությունը:
2005 թ-ին Funkerman-ը գլխավորում է հոլանդական ակումբային չարթերը շնորհիվ յուրահատուկ եւ ռիթմիկ երգերի:

«Only Girl (In the World)» – բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա Loud հինգերորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Only Girl (In the World)» երգը վերագրվում է դանս փոփ ժանրին՝ եվրոփոփի տարրերով։
«Only Girl (In the World)» սինգլը գլխավորել է հիմնական հիթ-շքերթների մեծ մասն ամբողջ աշխարհում և հատկապես մեծ հաջողություն է ունեցել Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում, որտեղ ստացել է պլատինե ու եռակի պլատինե կարգավիճակ համապատասխանաբար։ Սինգլն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով այդ հիթ-շքերթը գլխավորած իններորդ սինգլը երգչուհու կարիերայում։
Երգն ստացել է ոսկե հավաստագիր՝ վաճառված 400,000 օրինակների համար:

«Livin’ la Vida Loca» «Ապրել խենթ կյանքով» – Պուերտո Ռիկացի երգիչ Ռիկի Մարտինի երգն է: Այն թողարկվել է 1999 թ. Մարտի 23-ին: Երգը գրվել է Դեսմոնդ Մոնտեի եւ Դրակո Ռոզայի կողմից, 1999 թ-ին գրավել է երաժշտական աղյուսակների գագաթը: Երգը առաջադրվել է Grammy- ի մրցանակաբաշխության մի շարք անվանակարգերում, որն օգնել է Մարտինին, ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում անհավանական հաջողությունների հասնելու համար: Այս երգը Ricky Martin- ի «այցեքարտն» է:
«Livin ‘la Vida Loca» – երգը, կտրուկ պատճառ հանդիսացավ լատինամերիկյան փոփ երաժշտության տարածման ու հայտնիության գործում:
«Livin ‘la Vida Loca» – երգը վաճառվել է 8 միլիոն օրինակով `դառնալով բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող սինգլը:

«Love Me Like You Do» – անգլիացի երգչուհի Էլլի Գոլդինգի երգն է, որը ամերիկյան «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի սաունդթրեքն է։ Երգը թողարկվել է 2015 թվականի հունվարի 7–ին՝ որպես այդ ֆիլմի սաունդթերք ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը նաև ընդգրկվել է Գոլդինգի «Delirium» կոչվող երրորդ ստուդիական ալբոմում։ Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։
«Love Me Like You Do»-երգը գրավել է բազմաթիվ երկրների երաժշտական չարթերի առաջին հորիզոնականները, այդ թվում Billboard Hot 100-ի երրորդ հորիզոնականը:

«Summertime Sadness» – ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգը։ Այն թողարկվել է 2012 թվականի հունիսի 22-ին՝ որպես նրա «Born to Die» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Լանա Դել Ռեյի և Ռիք Նոուելսի կողմից։ Երգի պաշտոնական ռեմիքսի հեղինակն է ֆրանսիացի դիջեյ Սեդրիկ Ժերվեն։
Պրեմիերան կայացել է նույն տարվա հուլիսի 20-ին։
«Summertime Sadness» – երգը գրավել է բազմաթիվ երկրների երաժշտական չարթերի առաջին հորիզոնականները, այդ թվում Billboard Hot 100-ի 6-րդ հորիզոնականը:



Opinion, pooling and voting