Կարմրուկի պատվաստումը անվճար է եւ հասանելի Նինոծմինդայում

Կարմրուկի պատվաստումը անվճար է եւ հասանելի  Նինոծմինդայում

Առողջապահության նախարարի եւ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրամանով Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը ստացել է կարմրուկի 350 պատվաստանյութ: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին պատվաստանյութը կտրամադրվի անվճար :

Պլանավորված պատվաստումների ենթակա անձինք `բժշկական անձնակազմը, ՆԳՆ եւ Պաշտպանության նախարարության աշխատակազմը , նախադպրոցական, ընդհանուր կրթության, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող անձինք. 1-ից մինչեւ 19 տարեկանը չլրացած անձինք:

Ըստ առողջապահության կենտրոի տնօրեն Տիգրան Եղոյանի, աշխատակիցները տեղեկատվություն պետք է տրամադրեն դպրոցներին եւ մանկապարտեզներին: Եթե կան բուժկետեր, որտեղ չկան աշխատողներ եւ բժիշկներ, կամ չկա բժշկական կենտրոն, ապա նրանք կարող են կազմակերպել շարժական բրիգադ: Եթե մարդը կարմրուկի նշաններ ունի, ջերմություն եւ ցան, ապա պետք է դիմի բժշկի:

Հրամանագրով՝ պետությունը կարմրուկի պատվաստման համար կֆինանսավորի բոլոր անձանց : Նոր արձանագրության համաձայն, պատվաստումը կվերաբերվի բնակչության բոլոր խմբերին:

«Կարմրուկի պատվաստման կապակցությամբ շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքում եւ մարզերում կգործեն բժշկական հաստատությունները: Պատվաստումը կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր որեւէ պատճառով ժամանակին չեն պատվաստվել: Սա արդյունավետ եւ հզոր քայլ է, որպեսզի դադարեցնենք համաճարակը, », – նշեց Դավիթ Սերգենկոն:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկա կարմրուկի համաճարակ: Վերջին մեկ ամսվա ընթացքում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Վրաստանում մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 335 դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Կարմրուկի տարածման հիմնական շրջաններն են Կախեթիի, Իմերեթիի եւ Սամեգրելոյի շրջաններ: Բացի դրանից, Գամկրելիձեն նշել է, որ դեպքերի 56% -ը 20-ից 40 տարեկան մարդիկ են:

Ավելի մանրամասն տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանից: