Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհին տարվում են ձնամաքրման աշխատանքներ

Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհին տարվում են ձնամաքրման  աշխատանքներ

Հունվարի 20-ից սկսած իրականացվում են Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

Նինոծմինդա – Ծալկա – Թբիլիսի ճանապարհի մաքրման աշխատանքները իրականացվում են «Ջավախավտոգզա» ընկերության կողմից:

NOR-ռադիոն հեռախոսով կապվեց «Ջավախավտոգզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն երկու օր է, ինչ սկսել են ճանապարհի ձնամաքրման աշխատանքները եւ հավանաբար կավարտվեն վաղը երեկոյան, ըստ երեւույթի վաղը չէ մյուս օրը առավոտյան ճանապարհը բաց կլինի Նինոծմինդա – Ծալկա – Թբիլիսի ուղղությամբ :