Մունիցիպալիտետի մի քանի դպրոցներ ախտահանվեցին

Մունիցիպալիտետի մի քանի դպրոցներ ախտահանվեցին

Նինոծմինդայի Մունիցիպալիտետի մի քանի դպրոցներում ախտահանման աշխատանքները ավարտված են:

Վերջին ամիսներին Վրաստանում H1N1 վիրուսից, ավելի հայտնի խոզի գրիպ կոչվող վիրուսից մահացել է 18 մարդ: Գրիպի տարածման կանխարգելման նպատակով, դպրոցներում եւ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մեկ շաբաթով:

Տիգրան Պողոսյանի խոսքերով մինչեւ ուսումնական գործընթացի սկիզբը, թիվ 1 դպրոցի աշխատակիցները, սեփական միջոցներով, հատուկ ախտահանման աշխատանքներ կատարեցին դասասենյակներում, միջանցքներում եւ համապատասխան լուծույթով ախտահանեցին, սեղանները, աթոռները եւ դպրոցական մնացած գույքը:

«Հունվարի 21-ին Վրաստանում վերսկսվեց կրթական գործընթացը: Համապատասխանաբար, վիրուսների տարածման կանխարգելման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորհուրդ տվեց, որ ուսումնական հաստատությունները ախտահանման աշխատանքներ կատարեն շենքերում, մինչեւ ուսումնական գործընթացի սկիզբը:

Նշենք, որ մեր տվյալների համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ՛ բոլոր դպրոցներն են իրականացրել համապատասխան ախտահանման աշխատանքներ:

Միեւնույն ժամանակ, կրթական գործընթացը վերսկսելուց հետո, Կրթության նախարարությունը խորհուրդ է տալիս համակարգված կերպով պահպանել ամբողջական մաքրությունը, դասասենյակների եւ միջանցքների թաց մաքրումը, ինչպես նաեւ դպրոցական սեղանների, աթոռների, եւ դպրոցական գույքի մաքրումը համապատասխան լուծույթներով: Դպրոցները պետք է ապահովեն դպրոցի բժիշկների մասնակցությունը կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը եւ հետեւեն հիվանդության խուսափման հետ կապված բոլոր առաջարկություններին:

Մանրամասների մասին լսեք՝ Նինոծմինդա քաղաքի, թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի հետ անցկացրած հարցազրույցը: