Անապահով ընտանիքների համար երեխայի նպաստը հինգ անգամ ավելացել է

Անապահով ընտանիքների համար երեխայի նպաստը հինգ անգամ ավելացել է

2019 թ. հունվարից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները
կստանան ամսական 50 լարի օգնություն:

Վրաստանում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ամսական օգնություն էին ստանում յուրաքանչյուր երեխայի համար 10 լարի գումար: Այս տարվա սկզբից արդեն հինգ անգամ ավելի շատ կստանան, այսինքն յուրաքանչյուր երեխայի համար 50 լարի:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ուսումնասիրության համաձայն, վերջին երկու տարում Վրաստանում անապահով ընտանիքների թիվն աճել է 2.1% -ից մինչեւ 5%-ով, իսկ Վրաստանում ամեն հինգերորդ երեխան մեծանում է տանը, որտեղ նույնիսկ նվազագույն կենսապայմաններ չկան: