Նինոծմինդայի հրշեջ փրկարարական բաժինը ստացել է նոր տեխնիկա

Նինոծմինդայի հրշեջ փրկարարական բաժինը ստացել է նոր տեխնիկա

Նինոծմինդայի հրշեջ փրկարարական բաժինը՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից ստացել է նոր «Ուրալ» փրկարարական տեխնիկա:

Նոր ավտոմեքենան նախատեսված է ձմռան ընթացքում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներում ուղեւորներին փրկելու համար: Ինչպես հայտնեցին հրշեջ փրկարարական ծառայությունից, նոր բեռնատարը շատ հզոր է, տաք եւ ապահովում է ուղեւորների փոխադրումը:

Այս պահի դրությամբ բաժանմունքն ունի երեք մեքենա ` « Ուրալ » -փրկարար, հրշեջ-մեքենա, «Զիլ » եւ « Գազ 66 »փոխարինող տեխնիկա :