2018 թվականի լավագույն շախմատիստները

2018 թվականի լավագույն շախմատիստները

Հունվարի 18-ին Նինոծմինդայի սպորտային դպրոցում պարգեւատրվեցին 2018 թվականի լավագույն շախմատիստները:

Տարվա ընթացքում, տարբեր մրցաշարերում լավ արդյունքներ ստացած 8, 10, 12 եւ 14 տարեկան շախմատիստները մեդալներով, պատվոգրերով եւ գավաթներով են պարգեւատրվեցին: Շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով, 2018թ-ը ավելի հաջող էր, քան 2017 թվականը: Մարզիչը նշեց, որ գոյություն ունի մեկ խնդիր, չկան հովանավորվողներ հանրապետական ​​ մրցաշարերի մասնակցություն համար: Շախմատի բաժինը ֆինանսավորվում է քաղաքի սպորտային դպրոցի բյուջեից:

«Վրաստանի շախմատի առաջնությունում 2018 թ.-ին «Նինո» շախմատային խմբակը կարողացավ հասնել 50.1 տոկոսի, ինչը լավ ցուցանիշ է », -մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի սպորտային դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը:

8-ամյա աշակերտներից Սարգիս Լալայանը առաջին տեղը զբաղեցրեց մինչեւ 10 տարեկան սաներից աջին տեղը գրավեց Եղիկյան Սարգիսը, երկրորդը Ստամբոլցյան Արտյուշը, երրորդ տեղը Ղուկասյան Անդրանիկը: 12-ամյա սաներից առաջին տեղը գրավեց Սամվել Անանիկյանը , երկրորդ տեղը գրավեց Հովհաննես Նանայանը իսկ Հայրապետ Այվազյանը գրավեց երրորդ տեղը, աղջիկներից Մարինա Անանիկյանը գրավեց երկրորդ տեղը: 14-ամյա տարիքային խմբում առաջին տեղում Սամվել Անանիկյանն է, երկրորդ տեղում Ստեփան Մդլյանը:

Նինոծմինդայի քաղաքապետարանը ունի երկու շախմատային բաժին `Նինոծմինդա քաղաքի շախմատային խմբակը եւ Սաթխա գյուղի շախմատային խմբակը, որտեղ մարզվում են մոտ 50 սաներ:Նինոծմինդա քաղաքի շախմատի խմբակում ներկայումս մարզվում է 20 երեխա: