Հրշեջ ծառայության աշխատակիցները հանգցրել են աղբարկղում բռնկված կրակը

Հրշեջ ծառայության աշխատակիցները հանգցրել են աղբարկղում բռնկված կրակը

«Սաքարթվելո» բանկի դիմաց այրվել է աղբարկղը:

Նինոծմինդայի հրշեջ ծառայության աշխատակիցները հանգցրել են աղբարկղի կրակը:

Երբեմն բնակիչները իրենց անփույթ կամ անուշադիր վերաբերմունքով մեղավոր են դառնում միջավայրի գույքի վնասելու հարցում: Նինոծմինդա քաղաքում աղբարկղները հաճախ այրվում են բնակիչների անտարբերության պատճառով: 2017 -2018 թվականներին այրվել է երեք պլաստիկ աղբարկղեր: Բացի այդ, երկաթե աղբի տարաները, որոնք գտնվում են ճանապարհի եզերքին, նույնպես վնասվում են, վարորդնրի անզգույշ երթևեկությունից:

Քննադատելով կոմունալ ծառայության աշխատանքը, երբեմն բնակիչները հենց իրենք են պատճառած վնասի մեղավորները դառնում: