Լավագույն երգեր Մարտին Արոյանից

Լավագույն երգեր Մարտին Արոյանից

Rockabye-ը բրիտանական էլեկտրոնային Քլին Բենդիթ խմբի երգն է, կատարվում է ջամայկացի դենսհոլ ոճի երգիչ Շոն Փոլի և բրիտանացի երգչուհի Աննա Մարիի մասնակցությամբ: Այն թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին և նրանց առաջին սինգլն է Միլան Նիլ Էյմին-Սմիտի՝ խմբից հեռանալուց հետո: Երգը միայնակ մայրերի դժվարությունների մասին է:

,,Perfect,,- անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Էդ Շիրանի երգն է ։ Երգը ներառված է երգչի երրորդ ստուդիական ալբոմում։ Ալբոմի թողարկումից հետո այն UK Singles Chart-ում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2017 թվականի օգոստոսի 17-ին Billboard-ը հայտարարեց, որ Perfect երգը կլինի ալբոմի չորրորդ երգը։ 2017 թվականի սեպտեմբերի 26-ին երգը հնչել է pop radio-ով, որպես ալբոմի երրորդ սինգլ (ԱՄՆ-ում)։ Երգը զբաղեցրել է առաջին տեղը Ավստրիայում, Բելգիայում, Լիվիայում, Լյուքսեմբուրգում, Մալազիայում, Ֆիլիպիններում, Շոտլանդիայում, Շվեյցարիայում և հայտնվել է 14 երկրների թոփ տասնյակում, ներառյալ՝ Ավստրալիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ։ Երգը մինչեւ այսօր Youtube կանալում ունի 1 706 664 374 դիտում:

«All of Me»- ամերիկացի երգիչ-երգահան Ջոն Լեջենդի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 12-ին, որպես նրա «Love in the Future» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Թոբի Գադի և Ջոն Լեջենդի կողմից։
Ջոն Լեջենդը գրավել է լավագույն հորիզոնականները նաև իր սոլո աշխատանքներով նույնպես՝ իր «All of Me» ստեղծագործությամբ տեղ զբաղեցնելով Billboard Hot 100 աղյուսակում՝ որպես լավագույն սինգլ։

«Only Girl (In the World)»- բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա Loud հինգերորդ ստուդիական ալբոմից։ Գրվել է Քրիստել Ջոնսոնի, Stargate-ի, Սենդի Վիի կողմից և թողարկվել 2010 թվականիսեպտեմբերի 10-ին որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Only Girl (In the World)» երգը վերագրվում է դանս փոփ ժանրին՝ եվրոփոփի տարրերով։ «Only Girl (In the World)» սինգլը գլխավորել է հիմնական հիթ-շքերթների մեծ մասն ամբողջ աշխարհում և հատկապես մեծ հաջողություն է ունեցել Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում, որտեղ ստացել է պլատինե ու եռակի պլատինե կարգավիճակ համապատասխանաբար։ Սինգլն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով այդ հիթ-շքերթը գլխավորած իններորդ սինգլը երգչուհու կարիերայում։
 «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում։ 

«Rolling in the Deep»- բրիտանացի երգչուհի Ադելի երգը իր երկրորդ ստուդիական ալբոմից։ Ստեղծագործությունը գրվել է Ադելի և Փոլ Էպուորտի կողմից։ Ըստ երգչուհու՝ այն բլյուզի, գոսպելի և դիսկոյի խառնուրդ է։ Երգը հրապարակվել է 2010 թվականի նոյեմբերի 29-ին Նիդերլանդներում։Մեծ Բրիտանիայում սինգլը Ադելի երկրորդ հիթն է դարձել, արժանանալով բարձր գնահատականի։ Դրանից հետո «Rolling in the Deep» գլխավոր տեղում է եղել ԱՄՆ-ի Hot 100 աղյուսակում։ 2011 թվականին ԱՄՆ–ում վաճառվել է այս երգի ավելի քան 1 220 000 թրեկեր, իսկ նոյեմբերին 5,6 միլիոն։

Opinion, pooling and voting