Անցկացվեց շախմատային մրցաշար Նինոծմինդայում

Անցկացվեց շախմատային մրցաշար Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվեց շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 32 հոգի:

Խաղը կայացավ շախմատային խմբակի շրջանավարտների և ներկայիս աշակերտների մասնակցությամբ 25 տարեկանների խմբում: Մասնակիցներից երկուսն աղջիկներ էին: Խաղը կայացավ երկու փուլով: Առաջին փուլը անցկացվեց օլիմպիական համակարգով, իսկ երկրորդ փուլը կայացավ չորս խաղացողների միջեւ:

Մրցաշարում առաջին հորիզոնականը գրավեց Կամո Համբարյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դավիթ Սահակյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հովհաննես Պոդողլյանը: Մրցաշարի նպատակը շրջանում շախմատի զարգացումն է: Շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկանում են այս մրցաշարը դարձնել ամենամյա:
 Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացան մեդալներ եւ պատվոգրեր:

Անահիտ Զալալյան