Փառատոն՝ նվիրված Սուրբ Վարվառայի տոնին

Փառատոն՝  նվիրված  Սուրբ Վարվառայի տոնին

Դեկտեմբերի 17-ին մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Ս. Վարվառայի օրվան նվիրված միջոցառում-փառատոն:

Փառատոնին մասնակցում էին տարբեր մշակույթներ ներկայացնող պարային խմբեր, ինչպես նաև երգչախմբեր:


՛՛Գուգարք՛՛ համույթ

Փառատոնի նպատակն էր Ս. Վարվառայի օրվա կապակցությամբ միասին ներկայացնել Վրաստանում բնակվող տարբեր ազգերի մշակույթը: Փառատոնին մասնակցում էին Կաթնատուի ՛՛Գուգարք՛՛ պարի համույթը՝ պարուսույց Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ փառատոնին մասնակցում էին Նինոծմինդայի ՛՛Սայաթ-Նովա՛՛ երգի համույթը՝ երգուսույց Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ:


Արսեն Իսպիրյան


Մանուկ Իրիցյան


Ռեմիկ Մարկոսյան

Մասնակիցները նաեւ արժանացան դիպլոմների եւ մեդալների: