Սահմանափակումներ Նինոծմինդա-Ծալկա և Նինոծմինդա-Բավրա ճանապարհներին

Սահմանափակումներ Նինոծմինդա-Ծալկա և Նինոծմինդա-Բավրա  ճանապարհներին

Տեղացած առատ ձյան պատճառով Նինոծմինդա-Ծալկա և Նինոծմինդա-Բավրա ճանապարհները փակ են խոշոր բեռնատար մեքենաների համար:

Այդ մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար այս երկու ճանապարհներին երթևեկությունը ազատ է:



Opinion, pooling and voting