Խոստացված բարեփոխումները և նախադպրոցական կրթության ծանր վիճակը

Խոստացված բարեփոխումները և նախադպրոցական կրթության ծանր վիճակը

Տարին, որը Վրաստանի կառավարության կողմից հայտարարված էր որպես կրթական ոլորտի բարեփոխումների տարի, արդեն մոտենում է իր ավարտին: 2018թ. սկզբին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին ներկայացրել էր կրթական բարեփոխումների մասին ծրագիրը: Ծրագրում խոսք էր գնում նաև նախադպրոցական կրթության բարեփոխումների մասին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է 9 մանկապարտեզ: Նրանցից ոչ մեկը չի համապատասխանում օրենքի պահանջներին: 9 մանկապարտեզից ընդամենը մեկն է աշխատում ժամը 10:00-17:00-ն և ընդամենը մեկ մանկապարտեզում է տրվում սնունդ: Մնացած մանկապարտեզներում, որոնք աշխատում են 10:00-14:00-ն, ծնողները գումար են հավաքում հաց գնելու համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետ 31 գյուղերից շատերում չկա մանկապարտեզ: Շատ ծնողներ իրենց երեխաներին տանում են մոտակա գյուղերի մանկապարտեզ:

Անահիտ Զալալյան