Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակ է

Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակ է

Տեղացած ձյան պատճառով Փարվանա-Ծալկա ճանապարհը փակ է խոշոր բեռնատար մեքենաների համար:

Այդ մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։



Opinion, pooling and voting