Հաստատվել է Գորելովկա գյուղում դպրոցի կառուցման ֆինանսավորման նախագիծը

Հաստատվել է Գորելովկա գյուղում դպրոցի կառուցման ֆինանսավորման նախագիծը

Դեկտեմբերի 11-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց հերթական նիստը, որի օրակարգում դրված էր մի հարց: Այն վերաբերում էր 2018թ. տեղական բյուջեի մասնակի փոփոխմանը, մասնավորապես բյուջեի թե եկամտային և թե ծախսային մասի ավելացմանը 459,901 լարիի չափով Գորելովկա գյուղում վրացական դպրոց կառուցելու նպատակով:

Սակրեբուլոյի պատգամավորները հարցի առնչությամբ կողմ արտահայտվեցին:

2018թ.-ից Կրթության և գիտության նախարարության ենթակառաուցվածների զարգացմանն ուղղված նախագծերը դրվել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարության ներքո: Դպրոցի կառուցման ֆինանսավորումը իրականացվելու է կառավարության կողմից տրանսֆերի տեսքով, որը փոխանցվելու է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանին:

Հիշեցնենք, որ Գորելովկա գյուղում դպրոց կառուցելու մասին NOR ռադիոն տեղեկացրել էր դեռևս դեկտեմբերի 6-ին:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի հետ.

Գարուշ Արզումանյան