Թբիլիսիի փողոցները տոնական տեսք են ստանում

Թբիլիսիի փողոցները տոնական տեսք են ստանում

«Թբիլսերվիս գրուպը» մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները զարդարելու աշխատանքները: Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, տոնական նոր լուսավորությամբ ապահովված կլինեն Ռուսթավելիի, Թամարաշվիլիի, Չոլոկղաշվիլիի պողոտաները, ինչպես նաև Կոստավայի, Բարաթաշվիլիի և Մելիքիշվիլիի փողոցները:

Աշխատանքներին տեղում ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, նախորդ տարվա կենտրոնական փողոցների տոնական լուսավորման սարքերն ու աքսեսուարները տեղադրվել են ծայրամասերում, իսկ կենտրոնական փողոցներում կտեղադրվեն նորերը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting