Նոր մարզագույք Ղաուրմայի մարզադահլիճի համար բարեգործի կողմից

Նոր մարզագույք Ղաուրմայի մարզադահլիճի համար բարեգործի կողմից
Ծնունդով Ղաուրմա գյուղից Երվանդ Մկրտչյանը, ով այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, իր հայրենի գյուղի մարզադահլիճին նվիրաբերել է մարզական գույք: Մարզական գույքը իրենից ներկայացնում է երկու տրենաժոր, երկու սեղանի թենիսի սեղան, վոլեյբոլի ցանցեր, բասկետբոլի զամբյուղներ: Ղաուրմայի գյուղապետ Ռոման Մկրտչյանի խոսքով, մարզական գույքի առկայությունը նպաստելու է երեխաներին զբաղվել սպորտով և հաջողություններ ունենալ սպորտում: «Շնորհակալություն ենք հայտնում, որ ուշադրություն է դարձվում գյուղում սպորտի զարգացմանը»,- իրենց խոսքում նշեցին գյուղի երիտասարդները` նշելով, որ շատերը ունեն միջոցներ, սակայն բոլորը չեն, որ զբաղվում են բարեգործությամբ: Հիշեցնենք, որ Ղաուրմայի մարզադահլիճում ավարտվել են շինաշխատանքները, որոնց համար տեղական բյուջեից հատկացվել էր 65385 լարի: Մանրամասները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան