Հրդեհները շարունակվում են. Փոկայում սպանության հետևանքները

Հրդեհները շարունակվում են. Փոկայում սպանության հետևանքները

Դեկտեմբերի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում Ասպարա գյուղում այրել են Փոկայում սպանության գործով մեղադրյալ Գալուստ Մկրտչյանի ընտանիքին պատկանող տունը: Ասպարա գյուղում Մկրտչայնները ունեին երկու տուն և անասնագոմ:

Մինչ այդ Փոկա գյուղում այրել էին Մկրտչյանների երկու տունն ու 4 ավտոմեքենաները:


Դեկտեմբերի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել էր 1985 թ. ծնված Խաժակ Թորոսյանը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել էր 1986-ին ծնված Գալուստ Մկրտչայնին՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալվածն ընդունել է մեղադրանքը: