Ձմռանը ճանապարհները բաց կլինեն

Ձմռանը ճանապարհները բաց կլինեն

Ձմռան գալուն զուգահեռ ակտուալ է դառնում ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացման հարցը:

2018թ. տեղական բյուջեով գյուղեր տանող ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 131 հազար լարի գումար: Մրցույթ-տենդերը շահել էր «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Դեռևս ամբողջությամբ չի ծախսվել այդ գումարը, մնացորդում կա 28 հազար լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի խոսքով, եթե դեկտեմբեր ամսին ճանապարհները չփակվեն և ձնամաքրման աշխատանքների իրականացման կարիք չլինի, ապա այդ գումարը կփոխանցվի մյուս տարվա բյուջեին:

2019թ. տեղական բյուջեով ևս նախատեսված է 130 հազար լարի գումար ճանապարհամաքրման աշխատանքների համար: Նոր մրցույթ-տենդերը անցկացվելու է դեկտեմբեր ամսին:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի հետ.

Գարուշ Արզումանյան