Թբիլիսիի պետհամալսարանի լրագրության բաժնի ուսանողները նկարահանվեցին փաստագրական ֆիլմում

Թբիլիսիի պետհամալսարանի լրագրության բաժնի ուսանողները նկարահանվեցին փաստագրական ֆիլմում

Օրերս Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները` թվով 10-12 հոգի մասնակցություն ունեցան Նինո Գելովանիի կողմից նկարահանվող փաստագրական ֆիլմում։ Ֆիլմում հիմնական շեշտը դրված Էր յուրաքանչյուր ուսանողի ծննդավայրի, նրանում առկա խնդիրների, նրանց բարձրաձայնման և այլ կարևոր իրադրությունների վրա։ Ֆիլմի միջին հատվածում խոսվում էր այն մասին, թե ինչպես որոշեցին ոչ վրացալեզու դպրոց ավարտած շրջանավարտները ընդունվել բուհ հենց Թբիլիսիիում, ինչը խթան հանդիսացավ, և արդյոք դժվար էր ինտեգրումը։

Ֆիլմի բոլոր մասնակիցները 1-ին կուրսի ուսանողներ էին, նրանց թվում լրագրության առաջին կուրսի միակ հայ ուսանողուհի Ա. Շիրինյանը Մեծ Գոնդուրայից։ Նրա խոսքով, Ֆիլմը անշուշտ ոչ միայն նպաստում է վրացերեն լեզվով ճիշտ արտահայտվելուն, այլև ընձեռում է հնարավորություն տեսնել այն բոլոր գործընթացները, որոնք իրականացվում են ֆիլմի նկարահանման ժամանակ։ Ինչ խոսք, նման նկարահանումները հատկապես լրագրության ոլորտում սովորող ուսանողի համար շատ կարևոր ու անհրաժեշտ են։ ՛՛Հուսով եմ, որ ապագայում նույնպես կընձեռվի հնարավորություն նկարահանվելու տարաբնույթ ֆիլմերում՛՛,-նշեց Ա. Շիրինյանը։
Նշենք, որ ֆիլմը ամբողջապես պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի 20-ը, հանդիսատեսի դատին կներկայացվի դեկտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։

Նյութը պատրաստեց NOR ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյանը