Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Նինոծմինդայում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընդհանուր առմամբ անցավ հանգիստ մթնոլորտում:

Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում ընտրելու իրավունք են ունեցել 20, 942 մարդ: Ընտրողների ակտիվությունը կազմել է 57,22% (12001 մարդ), որը 20%-ով ավելի է առաջին փուլի համեմատ:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
Գրիգոլ Վաշաձե՝ 4247 ձայն կամ 35.93%,
Սալոմե Զուրաբիշվիլի՝ 7572 ձայն կամ 64.07%

Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցան թափանցիկ մթնոլորտում, առանց կոպիտ խախտումների: Կյուրեղյանի խոսքով, խախտումները հիմնականում կատարվել են Գրիգոլ Վաշաձեի վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կողմից: ՛՛Մի շարք տեղամասերում դիտմամբ պատճառաբանել են, թե ուլտրամանուշակագույն լույսը չի աշխատում: Ժդանովական գյուղում ուլտրամանուշակագույն լույսը չաշխատելու պատճառով քվեարկության գործընթացը կանգնեցվել է երկու ժամով: Դեռևս չկան այնպիսի բողոքներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ՛՛,- նշեց Սեյրան Կյուրեղյանը:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան