Նորաշեն թաղամասում տեղադրվում է մանկական խաղահրապարակ

Նորաշեն թաղամասում տեղադրվում է մանկական խաղահրապարակ

Արդեն մի քանի օր է Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում ընթանում են մանկական խաղահրապարակի տեղադրման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Հայոս-Քարթլոս զբոսայգում և Նորաշեն թաղամասում խաղային ատրակցիոնների տեղադրման համար տեղական բյուջեից հատկացվել էր 100 հազար լարի գումար: Հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր შპს ექსიმ მეიდ ընկերությունը 74 999 լարիի դիմաց:

Տեղադրվում է մանակական խաղային ատրակցիոն

Աշխատանքներն իրականացնող անձանց խոսքով, նախատեսված աշխատանքներն ավարտին կհասցվեն 3 օրվա ընթացքում:


Ընթանում են խաղային ատրակցիոնների տեղադրման աշխատանքները