՛՛Սիլքնեթ՛՛ ընկերության բաժանորդները ժամանակավորապես զրկված են համացանցից

՛՛Սիլքնեթ՛՛  ընկերության բաժանորդները  ժամանակավորապես զրկված են համացանցից

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ՛՛Սիլքնեթ՛՛ համացանցային ընկերության բաժանորդները ժամանակավորապես զրկված են համացանցից:
Պատճառը տեղի ունեցած վթարն է: Տեղում աշխատում է ընկերության տեխնիկական անձնակազմը:

Իսկ թե երբ կվերականգնվի համացանցային հասանելիությունը, դեռևս պարզ չէ: