Ավտովթար Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վրա

Ավտովթար Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վրա

Նոյեմբերի 14-ին, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում MAN մակնիշի խոշոր բեռնատար մեքենան և տրակտորը բախվել են միմյանց: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Մեկ այլ ավտոմեքենայի վարորդի վկայությամբ, տրակտորը վազանց կատարելիս բախվել է բեռնատար մեքենային և հայտնվել փոսում:

Վթարի վայրում աշխատում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցները:


Գարուշ Արզումանյան