Ղաուրմա գյուղում ավարտվել են մարզասրահի կառուցման աշխատանքները

Ղաուրմա գյուղում ավարտվել են մարզասրահի կառուցման աշխատանքները

Ղաուրմա գյուղում ավարտվել են մարզասրահի կառուցման աշխատանքները:

Տեղական բյուջեից մարզասրահի կառուցման համար հատկացվել էր 70 000 լարի, սակայն մրցույթ-տենդերը շահել է Կոբա Նադիրաձեի “K-Kompania” ընկերությունը 65 385 լարիի դիմաց:

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, նախատեսված բոլոր աշխատանքները հասցվել են ավարտին:

Բոլոր աշխատանքներն ավարտին են հասցված, սակայն մարզասրահում ջեռուցման համակարգ անցկացված չէ:

Հիշեցնենք, որ Ղաուրմա գյուղում մարզասրահի կառուցումը սկսվել էր դեռևս 2015թ.: