Պուշկին փողոցում վնասվել է ջրագիծը

Պուշկին փողոցում վնասվել է ջրագիծը

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել է ջրագիծը: Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված են եղել հերթական անգամ քանդել ճանապարհի այդ հատվածի ասֆալտի շերտը, որպեսզի հնարավոր լիներ իրականացնել վերանորոգչական աշխատանքներ:

Տարվում են ջրագծի վերականգնման աշխատանքներ

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշում են, որ այս հատվածում խողովակները պողպատյա են և դրոշմված են իրար, այդ պատճառով ժամանակի ընթացքում կարող են առաջանալ նման խնդիրներ:

Պուշկին փողոցի այս հատվածում ջրագիծը անցկացվել է 1970-ական թվականներին, իսկ փողոցն ասֆալտապատվել է 2011թ.:

Գարուշ Արզումանյան