՛՛Պալադար՛՛ նորակառույց մատուռի բացումը Հեշտիա գյուղում

՛՛Պալադար՛՛ նորակառույց մատուռի բացումը Հեշտիա գյուղում

Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Սուրբ Պալադար մատուռի բացումը:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Պալադար մատուռի օրհնման և բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հեշտիայի բնակիչները:

Մատուռի օրհնության արարողությունը իրականացրին հոգևոր հովիվ Անտոն ԱՆտոնյանը և Հայր Գևորգ Սարգսյանը:

Պալադար մատուռը կառուցվել է 15 օրվա ընթացքում Հովհաննես Անտանոսյանի ընտանիքի հովանավորչությամբ, իսկ մատուռի կառուցմանը աջակցել են Հեշտիայի բնակիչները:
Նորակառույց մատուռը գտնվում է Հեշտիա գյուղից 7 կիլոմետրր հեռավորության վրա:

Այն վայրը, որտեղ կառուցվել է մատուռը, ունի հետաքրքիր պատմություն: ՛՛Մեր պապերը այդ վայրը կոչում էին Աբդուլ Մսե: Այստեղ նախկինում ապրել է մի քուրդ՝ Աբդուլ Մսե անունով: Նրանք յոթ մուսուլման եղբայրներ են եղել, իսկ Աբդուլ Մսեն եղել է ամենակրտսերը: Քանի որ Աբդուլը ընդունել է քրիստոնեություն, եղբայրները նրան թողել են Հեշտիայում և հեռացել են: Աբդուլը հովիվ է աշխատել և միշտ աղոթել է: Հերթական անգամ գալով այդ վայրը աղոթելու նա մահացել է խոնարհված վիճակում աղոթքի պահին: Դրանից հետո բնակիչները այդ վայրը սկսել են սրբատեղի համարել և անվանել Պալադար՛՛,- պատմում է մատուռի կառուցման հովանավոր Նահապետ (Արթուր) Անտանոսյանի մայրը, ում որդին 26 տարի է ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում:

Պալադար կոչվող տեղանքում եղել է սրբաքար, որրտեղ մարդիկ մոմավառություն են կատարել: Քանի որ սրբաքարի տեղանքում հնարավոր չէր կառուցել մատուռը, այն կառուցել են սրբաքարից 10 մետր հեռավորությամբ և նորակառույց մատուռն անվանակոչել հենց տեղանքի անունով՝ Պալադար:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան