Լևոն Իրիցյանը ստեղծել է կարտոֆիլի տեսակավորման ինքնաշեն տեխնիկա

Լևոն Իրիցյանը  ստեղծել է կարտոֆիլի տեսակավորման ինքնաշեն տեխնիկա

Նինոծմինդա քաղաքի բնակիչ Լևոն Իրիցյանը ստեղծել է կարտոֆիլ տեսակավորելու ինքնաշեն տեխնիկա:

Վերջին ժամանակներս Լևոն Իրիցյանի ընտանիքի անդամները տեսակավորում են կարտոֆիլը այս ինքնաշեն տեխնիկայով:
Լևոն Իրիցյանը նշում է, որ եթե նախկինում կարտոֆիլը տեսակավորելու համար անհրաժեշտ էր 15-20 հոգի, այժմ անհրաժեշտ է ընդամենը 4 հոգի: Ինքնաշեն տեխնիկան կարտոֆիլը տեսակավորում է 4 տեսակի: Եթե 4 մարդը 1 օրում կարողանում են տեսակավորել 1 տոննա կարտոֆիլ, ապա 4 հոգին այս տեխնիկայի օգնությամբ 1 օրում կարող են տեսակավորել 12 տոննա կարտոֆիլ:

Առհասարակ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի տեսակավորումը իրականացվում է ձեռքով: Ֆերմերներից շատերը վարձում են բանվորներ տարբեր գյուղերից, ովքեր տեսակավորում են կարտոֆիլը 30 լարի օրավարձի դիմաց:

Մանրամասները դիտեք տեսանյութում.