Անցկացվեց հայկական և վրացական ուտեստների փառատոն (տեսանյութ)

Անցկացվեց հայկական և վրացական ուտեստների փառատոն (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց հայկական և վրացական ուտեստների փառատոն:
Փառատոնին մասնակցում էին դպրոցների մանկավարժներ, Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի, Մշակույթի կենտրոնի աշխատակիցները, ռեստորանի աշխատողներ և պարզապես անհատ մարդիկ: Ցուցասեղաններին դրված էին նրանց կողմից պատրաստված տարբեր ճաշատեսակներ, աղցաններ, լոլիկից, բուլղարական պղպեղից, սմբուկից, կաղամբից, խաղողի տերևներից պատրաստված տոլմա, պասուց տոլմա, հարիսա, ղափամա, սացիվի, խորոված, խինկալի և այլ ուտեստներ:

Գեղեցիկ ձևով զարդարված ուտեստները ներկաներին հյուրասիրում էին գինով և լավաշով:

Փառատոնը իր ելույթով սկսեց Նինոծմինդա քաղաքի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը:

Փառատոնը իր գեղեցիկ պարային համարներով գեղեցկացրեց ՛՛Փարվանա՛՛ պարի համույթը:

Փառատոնը կազմակերպել էր Նինոծմինդա քաղաքի Մշակույթի և սպորտի ծառայությունը: Միջոցառման ավարտին մասնակիցներն ստացան նվերներ և հավաստագրեր:

Անահիտ Զալալյան