Մարզական օլիմպիադայի մինիֆուտբոլ մարզաձևում Հեշտիայի թիմը դարձավ հաղթող

Մարզական օլիմպիադայի մինիֆուտբոլ մարզաձևում Հեշտիայի թիմը դարձավ հաղթող

Վրաստանի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը անցկացնում է դպրոցական մարզական օլիմպիադա բոլոր դպրոցներում:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մինի ֆուտբոլ մարզաձևում օլիմպիադային մասնակցեցին 15 դպրոցների թիմեր:

Եզրափակչում հայտնվեցին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի և Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի թիմերը: Համառ պայքարում հաղթող դարձավ Հեշտիայի թիվ 2 դպրոցի թիմը, որը կմասնակցի Ախալցիխե քաղաքում անցկացվելիք օլիմպիադայի տարածաշրջանային փուլին:

Միմյանց դեմ պայքարում են Դիլիֆ և Մեծ Արագյալ գյուղի դպրոցների թիմերը

Հիշեցնենք, որ դպրոցական մարզական օլիմպիադան նպատակ ունի սեր արթնացնել դպրոցական երեխաների շրջանում դեպի առողջ ապրելակերպը:

Գարուշ Արզումանյան