Գանձայի թիմը դարձավ հաղթող Մերուժան Հովսեփյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարում

Գանձայի թիմը  դարձավ հաղթող Մերուժան Հովսեփյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարում

Փոքր Գոնդուրայում ավարտվեց վաղամեռիկ Մերուժան Հովսեփյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը:

Ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից: Լարված պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գանձա գյուղի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Դադեշ գյուղի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը եզրափակեց Փոքր Գոնդուրայի թիմը:
Պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած թիմերը արժանացան գավաթների, մեդալների և դիպլոմների մրցաշարի կազմակերպիչների կողմից: Հիշեցնենք, որ մրցաշարը կազմակերպել էր Մերուժան Հովսեփյանի ընկերները, հարազատները և Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայությունը:

Մերուժան Հովսեփյանի հարազատների խոսքով, նախատեսվում է այս մրցաշարը անցկացնել ամեն տարի:

Գարուշ Արզումանյան