Ասֆալտապատվելու են Պարույր Սևակ և 26 Կոմիսարներ փողոցները

Ասֆալտապատվելու են Պարույր Սևակ և 26 Կոմիսարներ փողոցները

Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 217 135 լարի գումար Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում ևս երկու փողոցի ասֆալտապատման համար:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունից, ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ-տենդերը շահել է ՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը: Վերջինս արդեն սկսել է հողի հավասարեցման աշխատանքները: 26 Կոմիսարների փողոցի ասֆալտապատման համար նախատեսված է 98, 056 լարի, որը մրցույթի արդյունքում չի պակասեցվել:

26 Կոմիսարների փողոցը

Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հատկացրել է 119,079 լարի: Էլեկտրոնային աճուրդի արդյունքում մրցույթը շահել է ՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը 115 078 լարիի դիմաց:

Հատուկ տեխնիկան իրականացնում է հողի հարթեցման աշխատանքներ

՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքները պետք է ավարտին հասցնեն սեղմ ժամկետներում, քանի որ շուտով ձմեռ է:

Գարուշ Արզումանյան